Հայ Eng
Service
...
AYSOR.AM
12:51 29/03
AYSOR.AM

Հոր նկատմամբ բռնություն է գործադրել, հարևան կանանցից մեկին սպանել. 40-ամյա տղամարդուն տեղափոխել են հոգեբուժարան

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40–ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։

«2024թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40–ամյա որդին, հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:

2024թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32–ամյա բնակչուհիները:

Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64–ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, ապա նաև 155-րդ հոդվածի 1-ին մասի և 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթները, քննիչի որոշմամբ, միացվել են մեկ վարույթում։

Նախաքննության ընթացքում ՀՀ ԱՆ «Ավան» հոգեկան առողջության կենտրոն ՓԲԸ-ից ստացված գրության համաձայն՝ 40–ամյա տղամարդը հ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...