Հայ Eng
Service
...
ARARATNEWS.AM
12:50 29/03
ARARATNEWS.AM

Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող 40-ամյա տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևանի 40-ամյա բնակչի կողմից հոր նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, հարևանությամբ բնակվող կանանցից մեկին սպանելու, մյուսի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար։
2024 թ․ մարտի 7-ին՝ ժամը 16:45-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնում Երևան քաղաքի բնակիչը հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:30-ի սահմաններում, իր 40-ամյա որդին, հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:
«2024 թ․ մարտի 24-ին՝ ժամը 11:19-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արյունահոսող վերքեր» և «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային պատի կտրած-ծակած վերքեր» ախտորոշումներով շտապ բուժօգնության խմբի կողմից Խորեն Խաչատրյան փողոցի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել նույն տան 64 և 32-ամյա բնակչուհիները:
Նույն օրը բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված 64-ամյա կինը վերակենդանացման բաժանմունքում մահացել է:
Վերոնշյալ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...