Հայ Eng
Service
...
AYSOR.AM
16:04 29/03
AYSOR.AM

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյան

Վերջերս, անհայտ ծագման ինքնակոչների խմբավորում է ձևավորվել Շիրակի մարզում և պետական հատուկ ծառայությունների անվան տակ այցեր է կատարում Շիրակի մարզի տարբեր համայնքներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ նշելով, որ ինքնակոչների խումբը ուսումնասիրություն է կատարում տարբեր` շինարարական, հակահրդեհային, անվտանգային, բուժօգնության և սպասարկման, կրթության ոլորտների աշխատանքների ընթացքի վերաբերյալ, դիտողություններ է անում պետական համակարգի աշխատակիցներին այս կամ այն թերացումների համար, հիվանդանոցներ է մուտք գործում՝ առանց համապատասխան հանդերձանքի և բախիլների, նկարահանում է նոր վիրահատված կամ բուժում ստացող բուժառուներին, մտնում է դպրոց, նկարում դպրոցականներին` առանց ծնողների թույլտվության, մտնում է մանկապարտեզներ, կեղտոտ ձեռքերով կպնում է իրերին, որոնց երեխաներն են հետո ձեռք տալու և շատ հնարավոր է՝ վարակի աղբյուր հանդիսանա երեխաների համար, նկարում երեխաների քնասենյակը:

Պատգամավորը  տեղեկացնում է, որ վերոգրյալ խմբավորման անդամները պետական որևէ պաշտոն չեն զբաղեցնում, կուսակցական պատկանելիությունը դեռ հայտնի չէ և չունեն որևէ լիազորություն նմանատիպ ստուգումեր իրականացնելու, դիտողություններ անելու, սպառնալիքներ հնչեցնելու պետական կամ համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին։

«Նշեմ նաև, որ վերահսկողական գործառ... fade

Ցուցադրված է նյութի 30%
Լրահոս
ARARATNEWS.AM
14:21 15/05
ARARATNEWS.AM

Սրբազան վայելքներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...