«Հրապարակ». Տավուշի մարզպետը խնջույք է կազմակերպել՝ փորձելով գյուղացիների «գլուխները լվանալ», որ չմիանան պայքարին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն օրերս խնջույք է կազմակերպել Կիրանց գյուղի հարևան Աճարկուտ համայնքում և հացի սեղանի շուրջ փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին։ Իսկ տավուշցիները փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ փորձելով կանխել հողերի հանձնման ծրագիրը։ Քանի որ Ղալումյան եղբայրները և տավուշցի ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հեղինակություն են վայելում իրենց մարզում, Փաշինյանը որոշել է օգտվել դրանից և ծառայեցնել իր ծրագրի իրագործմանը։ Եվ նրանք կաշվից դուրս են գալիս, որ ծառայեն ու գոհացնեն Փաշինյանին․ մեծ գումարներ են ծախսում՝ մեկին լավություն անում, մյուսի խնդիրը լուծում, իսկ Աճարկուտի խնջույքին մարզպետն աներ...
Ցուցադրված է նյութի 30%