Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալված բոլոր անձանց
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը երկու հաղորդում է արել, ըստ որոնց՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ՀՀ վարչապետի հետ հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն էր հրապարակել նաև ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը:
Միլլերի հաղորդման մեջ նշվում է, որ Բլինքենը զրուցել է Հայաստանի վարչապետի հետ, որպեսզի «վերահաստատի ԱՄՆ աջակցությունը կայուն և արժանավայել խաղաղության համաձայնագրի հասնելու ուղղությամբ Հայա...