Մարտի 1-ի գործով դիմել ենք ՍԴ երեք նախկին պաշտոնատար անձի արարքը վերաորակել պաշտոնական հանցագործության, Հոկտեմբերի 27-ի գործն էլ վերաբացված է․ գլխավոր դատախազ
Մարտի մեկի գործով վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահամանդրական դատարան։ Այս մասին ԱԺ-ում պետաիրավական հարցերով հանձնաժողովի նիստին հայտարարեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել՝ արդյոք դատավարական հնարավորություն կտրվի վարույթն իրականացնող մարմնին որակումը փոխելու, նախկին որակո...