Նոյեմբերյանում ակցիայի մասնակիցներից 3-ը կալանավորվել են
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2024 թվականի ապրիլի 23-ին ժամը 11:00-ի, 12։10-ի, ապա նաև 15։50-ի սահմաններում Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհի փակման իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։
ՔԿ փոխանցմամբ, իրականացված քննչական, վարութային, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր արարքներ կատարած մի խումբ անձանց ինքնությունը, ինչպես նաև՝ վարույթի համար էական նշանակություն ունեցող մի շարք կոնկրետ հանգամանքներ։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Տավուշի մարզում իրականացվող ակցիաների շրջանակներում բազմաթիվ անձինք 2024թ. ապրիլի 23-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, տևական ժամանակ արգելափակել են միջպետական ճանապարհահատվածը՝ խաթարելով երթևեկության բնականոն ընթացքը։ Դրա հետ կապված նշված տարածք են եկել 54-ամյա Յ․ Հ․-ն և և 31-ամյա Հ. Կ.-ն։ Յ․ Հ․-ի և ճանապարհն արգելափակած անձանցից Ք․ Ա․-ի միջև վեճ է սկսվել ճանապարհը բացելու հարցի շուրջ։ Ք․ Ա․-ն, նրա որդին՝ Վ․ Ա․-ն և այլ անձինք, իրենց անձի ենթադրյալ առավելությու...