Հնդկաստանը հայտարարել է, որ 10 տարում 35 անգամ ավելացրել է պաշտպանական սպառազինության արտահանումը
Հնդկաստանը 2014 թվականին վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարության իշխանության գալուց ի վեր 35 անգամ ավելացրել է սպառազինությունների և պաշտպանական արտադրանքի արտահանումը, և մտադիր է այսուհետ էլ ավելացնել այն։ Այս մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը՝ ելույթ ունենալով Ահմեդաբադում կայացած նախընտրական հանրահավաքում։
«2014 թվականին մենք արտահանել ենք 6 միլիարդ ռուփիի (72 միլիոն դոլարի) ...