«Հայաքվեն» կոչը՝ միասնական ճակատ ձևավորել, կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել
PanARMENIAN.Net - «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով պայքարի դուրս եկած հանրային բոլոր ուժերին և անհատներին ձևավորել պայքարի միասնական ճակատ, իսկ ընդդիմադիր խմբակցություններին՝ առաջին իսկ պատեհ պահին նախաձեռնել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։
Միևնույն ժամանակ, իշխանական խմբակցության բոլոր անհատ պատգամավորներին, որոնք չեն արատավորել իրենց անունը ՀՀ ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ խոսքով կամ գործով, կոչ են անում դուրս գալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից՝ «հետագայում նոր խորհրդարանական մեծամասնության ձևավորմանը մասնակցելու և սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելու հեռանկարով»։
««Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության` մեկ շաբաթ առաջ տարածած հայտարարությունում ասվում էր, որ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման հիմնական նախապայմանն իշխող վարչախմբի նկատմամբ անվստահության գործընթաց սկսելն է՝ կանխելու միակողմանի զիջումները և հայկական տարածքների հանձնումը թշնամուն, մանավանդ երբ վերջինս շարունակում է լկտիանալ և նորանոր պահանջներ առաջադրել Հայաստանին։
Տավուշում...