Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։
ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Ուշիի Ն․Աղբալյանի անվան միջնակարգ, Շամիրամի Ուսուբ Բեկի անվան հիմնական և Արուճի միջնակարգ դպրոցներում իրականացվել են «Բնակչության ազդարարման, տարհանման և պատսպարման կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություններ։ Միևնույն ժամանակ Ուշի, Կարբի, Նոր Ամանոս, Շամիրամ և Արուճ բնակավայրերում գործարկվել են էլեկտրական շչակներ։
«Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարի դեպքում վարվելակերպի կանոնները», «Օդային տագնապ․ տարհանում և պատսպարում» թեմաներով սեմինար-պարապմունք է անցկացվել Նոր Ամանոսի միջնակարգ դպրոցում։
Մի շարք միջոցառումնե...