Թիմային խճուղավազքի մրցաշարի պարգևատրումով նորոգել ենք դպրոցի դահլիճը. ֆիզկուլտուրայի ուսո...
Ապրիլի 28-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը, որի արդյունքներով հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները:
Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, որ 10-12-րդ դասարանների պայքարում հաղթող է ճանաչվել Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցի թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Երևանի Ալեքսանդր Քեմուրջյանի անվան թիվ 170 ավագ դպրոցը, լավագույն եռյակը եզրափակել է Թեղուտի միջնակարգ դպրոցը: 5-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը զբաղեցրել է Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի թիմը, արծաթե մեդալներին արժանացել է Երևանի թիվ 104 հիմնական դպրոցը, պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնել է Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի թիմը:
Վանաձորի թիվ 5 ավագ դպրոցը «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի ակտիվ մասնակիցներից է՝ դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում երկու տարի անընդմեջ զբաղեցնելով 3-րդ տեղը:
Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարիներին մարզադահլիճի վերանորոգման և մարզագույքի ձեռքբերման մեծածավալ...