Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-02-2021՝ ժամը 19:59-ին

172058

163394

5472

3192
Service
...
FACTOR.AM
11:15 23/02
FACTOR.AM

Հանկարծ չփորձե՛ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը. Մարուքյանը՝ արտախորհրդարանական ընդդիմությանը

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պատասխանել է արտախորհրդարանական ընդդիմությանը:
«Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը և հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով և նրա կողմից կազմակերպելով անընդունելի են: Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով` բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որևէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ:
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին և նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը:
Փետրվարի 7-ին «Իմ քայլը» հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:
Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ և քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:
Հիմա ինչ եմ ուզում ասել.
Հարգելի’ քաղաքական ուժեր, փորձագետներ և քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...