Վրաստանի նախագահը ստորագրել է Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու որոշումը
PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահը ստորագրել է Իրակլի Ղարիբաշվիլիին վարչապետ նշանակելու վերաբերյալ որոշումը։
Մինչ այդ Վրաստանի խորհրդարանը 89 կողմ և 2 դեմ ձայների հարաբերակցությամբ վստահություն էր հայտնել Ղարիբաշվիլիի գլխավորած թարմացված կազմով կառավարությանը, գրում է Sputnik Georgia-ն։
Ղարիբաշվիլին մեկ անգամ արդեն զբաղեցրել է վարչապետի պաշտոնը 2013-2015թթ․։ Նա եղել է օլիգարխ Բիձինա Իվանիշվիլու աջ ձեռքը «Վրացական երազանք» կուսակցության հիմնադրման տարիներին, որը 2012թ․ երկրի իշխող ուժն է։ Սկզբից Ղարիբաշվիլին գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը, իսկ 2013-ին փոխարինեց Իվանիշվլուն վարչապետի պաշտոնում։ Այն ժամանակ Ղարիբաշվիլին դարձավ Վրաստանի պատմության մեջ ամենաերիտասարդ վարչապետը՝ նա 31 տարեկան էր։
Վարչապետի պաշտոնը թափուր մնաց, երբ հրաժարական ներկայացրեց գործող վարչապետ Գեո...