Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 166, մահվան՝ 7 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 170 672 է, մահվան դեպքերինը՝ 3977
Հայաստանում փետրվարի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 166 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 170 672-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3171 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Փետրվարի 23-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 806 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 7 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3977-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 231 է, ընդհանուր առողջա...