Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-02-2021՝ ժամը 20:11-ին

172058

163394

5472

3192
Service
...
NEWS.AM
13:30 23/02
NEWS.AM

«Տեղյակ ենք օդանավի գտնվելու վայրի մասին». Քաղավիացիայի կոմիտեն՝ հայկական օդանավի առեւանգման լուրի մասին

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կապված հայկական օանավի հնարավոր առեւանգման լուրի հետ:

Պարզաբանմն մեջ ասվում է. «Հարգելի քաղաքացիներ,

2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հայկակն օդանավի առեւանգման մասին գրառում էր արել վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը: Նա գրել էր. «Հայկական օդանավի առեւանգու՞մ, Հերթական խաբեությու՞ն, թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:

Նա, մասնավորապես, նշել է. «Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առեւանգման մասին:

Օդանավը թռիչք է կատարել Էստոնական Տալլինից, եւ, ըստ պլանի պետք է վայրէջք կատարեր Երեւանում:

Բայց դրա փոխարեն օդ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...