ԱՄՆ. Պատժամիջոցները եւ Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խոչընդոտում են Թեհրանի հետ երկխոսությանը
ԱՄՆ-ում կարծում են, որ պատժամիջոցները եւ Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը խոչընդոտում են Թեհրանի հետ երկխոսությանը: Այս մասին երկուշաբթի Reuters գործակալությանն ասել է ԱՄՆ անանուն ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Իրանի ղեկավարության՝ մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման հնարավորության մասին հայտարարությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պաշտոնյայի խոսքով՝ դա «շատ տագնապալի կլինի, եթե Իրանը հասնի մինչեւ 60 տոկոս մակարդակի, սակայն նման բան դեռ տեղի չի ունեցել»:
Նրա կարծիքով՝ երկու կողմերն աշխատում են միմյանց վրա ճնշման լծակների ուղղությամբ: «Նրանք [իրանցիները] միջուկային ոլորտում իրենց քայլերով, մենք՝ պատժամիջոցներով: Դա չի օգնում կողմերից ոչ մեկին»,-կարծիք է հայտնել նա: «Քանի դեռ դուք չեք վերադարձել բանակցություններին, երկու կողմերը զբաղեցնոմ են դիրքեր, մեծացնում են հռետորաբանությունը: Դա այն չէ, ինչի վրա պետք է ֆիքսվել: Տ...