Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 14:47-ին

207103

186200

17068

3835
Service
...
HETQ.AM
11:05 28/02
HETQ.AM

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Սումգայիթում հայկական ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ: Հայտարարությունում ասվում է․
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում մեր ժողովրդի ժամանակակից պատմության ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ սումգայիթյան ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:
Ծրագրված զանգվածային ջարդերի արդյունքում 1988 թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաքին անմիջապես մոտիկ գտնվող Սումգայիթ քաղաքում տասնյակ հայեր սպանվեցին, հարյուրավորները խեղվեցին, տասնյակ հազարները արտաքսվեցին: Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հանցավոր թողտվությամբ և իրավապահ մարմինների լիակատար անգործության պայմաններում բազմահազարանոց քաղաքը երեք օր շարունակ տրվեց զինված ջարդարարներին, որոնք անպատիժ և հատուկ դաժանությամբ սպանում էին ազգությամբ հայ քաղաքացիներին:
Սումգայիթյան սպանդը սկիզբ դրեց մարդկայնության դեմ ուղղված հանցագործությունների մի ամբողջ շարքի, որոնք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում իրագործվում էին հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի պետական քաղաքականության շրջանակներում: ԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1988-1991 թթ., ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված ցեղասպանությունը, էթնիկ զտումները և զանգվածային սպանությունները փոխարինվեցին 1991-1994, 2016 և 2020 թվականներին Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի դեմ զինված ագրեսիաների ընթացքում կատարված պատերազմական հանցագործություններով:
1988 թվականից ի վեր Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության արդյունքում հազարավոր հայեր սպանվել են, տասնյակ հազարները՝ հաշմանդամ դարձել, հարյուր հազարները՝ բռնի տեղահանվել և հայրենազրկվել:
Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանքի բացակայությունը հանգեցնում էին ագրեսիայի ուժեղացմանը և Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործությունների ծավալների ընդլայնմանը: Ադբեջանի իշխանությունների կողմից իրենց հասարակությունում ձևավորվող մարդատյաց մթնոլորտը ստեղծել է մի իրավիճակ, որում ռազմական հանցագործությունները, այդ թվում՝ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ծաղրելը, տանջելը և սպանելը Ադրբեջանում ընկալվում են որպես նորմալ և ընդօրինակման արժանի արարք: 2020 թ. աշնանը ադրբեջանա-թուրքական ագրեսիայի արդյունքում անազատու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...