Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 14:47-ին

207103

186200

17068

3835
Service
...
NEWS.AM
13:31 28/02
NEWS.AM

Մյանմայի ոստիկանությունը սկսել է կրակել մարտական փամփուշտներով ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր

Կիրակի առավոտյան Մյանմայի ոստիկանությունը սկսել է կրակել մարտական փամփուշտներով ցուցարարների ուղղությամբ, որոնք դեմ են հեղաշրջում իրականացրած զինվորականների իշխանությանը: Հաղորդվում է, որ ակցիաների ժամանակ առնվազն երեք մասնակից սպանվել է, մի քանի մարդ՝ վիրավորվել, փոխանցում է BBC-ն:

Հանգստյան օրերի ընթացքում ցույցեր են անցկացվում Մյանմայի բազմաթիվ քաղաքներում: Ֆրանս պրեսս գործակալության հաղորդմամբ՝ հարավ-արեւելյան Տավոյ քաղաքում ոստիկանները կրակ են բացել ցուցարարների ուղղությամբ՝ օգտագործելով հրազեն, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ:

Հաղորդվում է նաեւ երկրի Յանգոնե խոշորագույն քաղաքում հրաձգության մասին: Ռեյտերի տեղեկություններով՝ այդտեղ ոստիկանությունը կիրառել է մարտական փամփուշտներ, քանի որ ցույցերը չեն դադարել՝ չնայած արցունքաբեր գազի եւ լուսաձայնային նռնակների կիրառմանը:

Ոստիկանները նաեւ ցրում են զանգվածային ցույցերը Մանդալայում, որը Մյանմայի բնակչության մեծությամբ երկրորդ բնակավայրն է, ինչպես նաեւ Լաշո եւ Պեգու քաղաքներում:

Մյանմայում քաղաքացիական իշխանությունները տապալելու դեմ զանգվածային ցույցերը չեն դադարում փետրվարի 1-ից, երբ զինվորականները փողոց են դուրս բերել զինվորներին եւ խափանել են նոր խորհրդարանի առաջին նստաշր... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...