Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 14:59-ին

207103

186200

17068

3835
Service
...
TERT.AM
16:23 28/02
TERT.AM

Մեղադրանքն աբսուրդի ժանրից է. քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը հայտարարություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում, որում անդրադարձ է արվում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման գործին, ինչպես նաև տեղեկացնում է, որ սկսվել է նրա անհապաղ ազատ արձակվելու պահանջով ստորագրահավաք։ Հայտարարություն՝ ստորև․

«Հարգելի' հայրենակիցներ.

Հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին ապօրինի կալանքից անհապաղ ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։

Սույն թվականի փետրվարի 19-ին ապօրինաբար ձերբակալվեց, այնուհետև՝ կալանավորեց «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համահիմնադիր Արա Սաղաթելյանը։

Առաջադրված մեղադրանքի թե՛ փաստական կողմը, և թե՛ իրավաբանական որակումը մտացածին են և չեն դիմանում որևէ քննադատության, ինչը հիմնավոր փաստարկել են ինչպես իրավական համայնքի, այնպես էլ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի բազմաթիվ հարգված ներկայացուցիչներ։

Ըստ Ազգային անվտանգության ծառայության մամլո հաղորդագրության՝ Արա Սաղաթելյանը մեղադրվում է ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջ հետ կապի մեջ, ինչը հիմնավորվում է բացառապես նրանով, որ 2021 թվականի փետրվարի կեսերին Արա Սաղաթելյանը հեռախոսը միացել է այն նույն VPN հավելվածի IP հասցեին, որին 2020 թվականի հոկտեմբերի կեսերին համակցվել է հանրահայտ օգտատիրոջ ֆեյսբուքյան օգտահաշիվը։

Ընդ որում՝ նույն ժամանակահատվածում Արա Սաղաթելյանի բացի Հայաստանից մի քանի տասնյակ մարդկանց հեռախոսներ միացել են վերոնշյալ IP հասցեին։

Այդ ցուցակից Արա Սաղաթելյանի անձի ընտրությունը և նրա կալանավորումն ընդգծում է իրականացվող գործընթացի առերեւույթ կողմնակալ և սուբյեկտիվ լինելու հանգամանքը եւ քաղաքական հետապնդման նպատակը։

Պակաս զավեշտալի չէ նաև առաջադրված մեղադրանքի իրավական կողմը։

Մասնավորապես՝ մեղադրանքը առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով, այն է՝

- ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածը՝ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը,

- ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,

- ՀՀ քրեական օրենսգրքի 307.4-րդ հոդվածը` ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը։

Այն դեպքում, երբ ՀՀ քրեական օրենսգիրքն իմպերատիվ արգելք է սահմանում, նույն գործողության կատարման համար անձին միաժամանակ մեղադրանք առաջադրելու կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ և 226.2-րդ հոդվածներով։

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածը սահմանում է, որ որևէ արարք կարող է որակվել 226.2-րդ հոդվածով, եթե բացակայում են 226-րդ հոդվածի հատկանիշները։

Ինչ վերաբերում է 307.4-րդ հոդվածին, ապա ռազմական դրության պայմաններում տեղեկությունների տարածումը արգելող կանոնների գործողությունը կասեցվել է Սահմանադրական դատարանի կողմից։ Այսինքն, Սահմանադրական դատարանի որոշմամբ այդ նորմերը ժամանակավորապես դադարել են լինել ՀՀ իրավական համակարգի մաս։ Հետևաբար, այդ նորմերի ենթադրյալ խախտման համար որևէ անձ չի կարող... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...