Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 15:35-ին

207103

186200

17068

3835
NEWS.AM
16:26 28/02
NEWS.AM

Զինվորականներն ամենաբարեկիրթ եղանակով ասել են՝ եղբայր վեր կաց գնա, այս երկիրը մի տար կործանման. Սերժ Սրապիոնյան

Ոմանք կարծում են, որ Նիկոլ Փաշինյանն անմեղսունակ է, բայց նա շիզոֆրենիայով չի տառապում, դա անթաքույց ատելությունն է հայի նկատմամբ, չեմ ուզում խորանալ այն փաստերի մեջ, որոնք Հայաստանը բերեցին և հասցրեցին անդունդի եզրին, և գուցե արդեն անդունդի մեջ է նետում: Այս մասին այսօր` փետրվարի 28-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանը:

«Մեր դարավոր թշնամիները նրան մեր գլխին բերեցին Հայաստանը կործանելու համար: Այն երկու տերությունները, թուրանիզմով տառապող, արդեն իրենց ենթակայության տակ է: Բոլորովին չեմ վախենում ասել՝ մեկը Վրաստանն է, որն արդեն ինքնիշխանության կորստի եզրին է, որովհետև, եթե մի երկրի ՀՆԱ-ի կեսից ավելին թուրքական կապիտալն է, դա նշանակում է՝ երկիրը գնում է թուրքացման, Ադրբեջանի մասին ամեն ինչ հայտնի է, և գլխավոր արգելքը դժբախտաբար պատմականորեն մնում ենք մենք և մարդիկ Նիկոլի ձեռքով կրակից շագանակներ են հանում: Նրանք քանդում են այս երկիրը Նիկոլի ձեռքով հնարավոր ամեն ինչ անում են հայն ու հայկականը ոչնչացնելու համար, սա միայն իմ համոզմունքը չէ, այլ հայ մտավորականների ճնշող մեծամասնության»,– ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ԳՇ-ի հայտարարությունը Հայաստանում հեղաշրջման փորձ է, նա ասաց. «Եթե վարչապետի պաշտոնին հայտնված մարդը ԳՇ-ի հայտարարությունը համարում է որպես հեղաշրջում, նա պետք է պատասխանի մեկ հարցի՝ այդ գեներալներից որևէ մեկը թիկնապահներով մտե՞լ է վարչապետի գրասենյակ, բռնե՞լ է իր օձիքից և դուրս է շպրտել, այ դա կլիներ հեղաշրջում: Հեղաշրջումն անում են գերգաղտնի պայմաններում ընդամենը մի քանի խիստ հավատարիմ մարդկանց միջոցով։ Օրինակ՝ Պինոչետի հեղաշրջումից մինչև հիտլերյան, իտալական հեղաշրջումները, երբ անձը զրկված է իշխանական լծակներից, նրանք իշխանությունը հանձնում են քաղաքացիական կառույցներին, մինչև ձևավորվում է իշխանություն»:

Սերժ Սրապիոնյանը նշեց, որ զինվորականները կտրուկ քայլեր չեն արել, պարզապես եղել է հայտարարություն, որ նա հեռանա։

«Ինձ համար մեկ է Ալիևի բաշիբոզուկները կգան կմտնեն Հայաստանը կավերակեն, թե Նիկոլի պայուսակները, ինձ համար կարևորն այն է, որ Հայաստանն ավերակվում է, և զինվորները շատ լավ գիտեն դա, այդ պատճառով էլ զինվորականներն ամենաբարեկիրթ եղանակով ասել են՝ եղ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...