Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 13-04-2021՝ ժամը 08:11-ին

203327

182836

16738

3753
Service
...
PANORAMA.AM
17:25 28/02
PANORAMA.AM

Գեղամ Նազարյան. Վաղը ով գնա-կանգնի այնտեղ՝ աջակցում է այն բայրաքթար արտադրողին, որը սպանեց իմ որդուն, մեր որդիներին

«Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության ղեկավար Գեղամ Նազարյանը Բաղրամյան պողոտայում մեկնարկած Հայրենիքի փրկության շարժման կազմակերպած հիշատակի և զորակցության հավաքին կոչով դիմեց զոհված զինծառայողների, անհետ կորած զոինծառայողների, բոլոր զինծառայողների ծնողներին։

«Մեր երկրը գտնվում է կարևոր ջրբաժանում։ Այս իրավիճակում մեր երկիրը սիրող յուրաքանչյուր ոք պետք է նպաստի  խոր ճգնաժամի,  ամոթի ու խայտառաության հաղթահարմանը։ Այս շարքերում առաջինը պետք է  լինեն նրանք, որոնց որդիները զոհվեցին՝ ամենաթանկը տալով հայրենիքին։ Առաջին շարքում պետք է լինենք մենք, անհետ կորածների, գերիների, վիրավոր զինծառայողների ծնողները»,- ասաց Գ. Նազարյանը, ում որդին զոհվել է պատերազմի ժամանակ։

Նա ընդգծեց՝ ներքին թուրքը շատ վտանգավոր է,  ունի կիսատ թողած գործ՝ էլի ավերել, էլի արյուն թափել ու էլի հանձնվել. «Մենք պետք է լինենք մեր հենակետում, դիրքում, որ մեր տղերքի թափած արյունն իմաստավորվի։ Մեր տղերքը մեզ են նայում, մեզ ուժ են տալիս, պետք է  հասկանանք ու գիտացենք, որ գերկարևոր գործ ունենք անելու՝ լինենք պայքարի կիզակետում, շարունակենք մեր տղերքի գործը։

Մենք մեր տղերքին պարտք ունենք տալու ու պետք է տանք»։

Գ. Նազարյանը նշեց, որ իրենց որևէ մեկը չի կարող վախեցնել. «Մի ճիվաղ մեզ սպառում է, թե կկրակենք։ Ո՞ւմ վրա եք կրակելու։ Մեզ վրա՞։ Ձեր պատճառով մեր վրա արդեն կրակել են։ Մենք կորցրել ենք ամենաթանկ։ Մեզ ես վախեցնո՞ւմ»։

«Վաղը ժողովուրդը հավաքվելու է Բաղրամյան պողոտայում, շատ մեծ հանրահավաք է լինելու, և այդ  ստահակը, խելագարը, արյունից չհագեցող մոլագարը ասում է վաղը եկեք Հանրապետության հրապարակ։ Մենք այստեղ հավաքվելու ենք մեր բանակին աջակցելու, մեր տղերքի հիշատակը վառ պահելու համար, որ նրանք հասկանան՝ իզուր չեն զոհվել։ Մենք մեր բանակի կողքին ենք լինելու, իսկ Հրապարակում  հավաքցածները ո՞ւմ կողքին ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
168.AM
00:12 13/04
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...