Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 11-04-2021՝ ժամը 07:11-ին

202167

181180

17267

3720
Service
...
TERT.AM
18:20 03/03
TERT.AM

Ես Ձեզ վստահեցնում եմ, որ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ՝ ո՛չ իրավաբանորեն, ո՛չ էլ այլ կերպ. Ավինյանը՝ Տարոն Սիմոնյանին (տեսանյութ)

ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխաննի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց տվեց՝ կապված Արցախի և Հայաստանի սահմանների վերաբերյալ ամիսներ առաջ շրջանառվող երրորդ, գաղտնի փաստաթղթի մասին։

«Որոշ ժամանակ առաջ համացանցում հրապարակվեց փաստաթուղթ եռակողմ հայտարարության մասին, որի մասին ոչ ոք տեղյակ չէր և որը, ըստ էության, վերաբերում էր 2020 թ. դեկտեմբերին կատարվող իրադարձություններին, որտեղ սահմանվում էր հարաբերությունների կարգավորում, ինչը ներառում էր ՀՀ սահմանների անվտանգությանը, սահմանային կոորդինատներին,  ներառում էր Արցախի Հանրապետության տարածքների հետ կապված հարցեր, զորքերի տեղաշարժ:

Այդ փաստաթղթի ներքևում չկար ստորագրություն: Բոլորը սկսեցին մտածել, որ այն կամ կեղծ է, կամ Կառավարությունը ստորագրել է, սակայն չի հրապարակել՝ խուսափելով քրեաիրավական հետևանքներից: Հիմա Ձեզ երեք հարց եմ տալիս՝ ստորագրվե՞լ է նման փաստաթուղթ, ո՞վ է այն ստորագրել և արդյո՞ք այն ստորագրվել է որպես ձեր կամքի արտահայտություն, թե կրկին սպառնալիքի ներքո ստորագրված փաստաթուղթ է»:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով. «Այս մասին խոսել ենք բազմաթիվ անգամ: Դեռևս 2020 թ. դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որում նշված է՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում անվտանգության նպատակով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր»:

Տիգրան Ավինյանը ցիտեց ՊՆ հայտարարությունը և ի պատասխան հարցադրմանը՝ կրկնեց, որ այս պայմանավորվածությունը եղել է 2020 թ. դեկտեմբերին, որը ռուսական կողմը համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ: «Ես ուզում եմ հասկանալ՝ այս թեման անընդհատ քննարկելով՝ ինչ նոր բան ենք հայտնաբերելու»:

Ի պատասխան Տարոն Սիմոնյանը հակադարձեց. «Ես երեք հարց տվեցի, ստորագրվե՞լ է, թե ոչ՝ չպատասխանեցիք, այս փաստաթղթի տակ կա՞ ձեր կառավարության ներկայացուցիչներից մեկի ստորագրությունը, թե ոչ, և արդյո՞ք այն սպառնալիքի ներքո է ստորագրվել: Այդ փաստաթուղթը կիրառման կարելի էր դնել բացառապես ԱԺ-ում վավերացվելուց հետո, եթե դա չի արվել, և դուք ինքնուրույն եք կիրառել, դա նշանակում է, որ Քրեական օրենսգրքով սահմանված՝ իշխանության յուրացում եք իրականացրել... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...