Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 11:59-ին

221139

209222

7571

4346
Service
...
ARMENPRESS.AM
19:21 07/04
ARMENPRESS.AM

Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատումը համակարգող աշխատանքային խմբի նիստը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ապրիլի 7-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության ստացումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է երեք ուղղություններով հավասարակշռման քաղաքականություն վարի. առաջինը՝ պետք է հաշվի առնվեն բնակիչների շահերը, որոնք պիտի իրենց գույքի համար արդար փոխհատուցում ստանան, երկրորդը՝ ներդրողների շահերն են, որպեսզի ունենան տրամաբանական շահութաբերության որոշակի շեմ, իսկ երրորդը հանրային շահի ապահովումն է: «Համակարգված աշխատանքի և նշյալ ուղղությունները հավասար գերակայություն ճանաչելու հիմքով՝ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով քաղաքաշինական այլ խոշոր ծրագրերին՝ փոխվարչապետը հավելել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությամբ խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծման աշխատանքներից: Այդ պրակտիկան արդեն իսկ կիրառության մեջ է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին: Նա ընդգծել է, որ թափանցիկ մրցութային ընթացակարգերը կարևոր են՝ երաշխավորելու համար հանրության վստահությունը նման նախագծերի նկատմամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնում են, որ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում քննարկվել է թաղամասի ամբողջական ծավալատարածական լուծումների և կառուցապատման ամբողջական էսքիզային նախագիծը: Օրակարգի կարևոր հարցերից մեկը վերաբերում էր թաղամասում առկա հուշարձանների, դրանց տարածքների պահպանության և կառուցապատման ընթացքում տեսողական ընկալման պայմանների՝ առավելագույնս ընդունելի լուծումներ ունենալուն: Ընդգծվել է, որ թաղ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...