Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 10:47-ին

220927

208899

7695

4333
Service
...
INFOCOM.AM
19:29 07/04
INFOCOM.AM

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևանի ֆիրդուսի թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ ապրիլի 7-ին տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը: Բացման խոսքում Տիգրան Ավինյանը նշել է, որ 33-րդ թաղամասի կառուցապատման գործընթացն առաջ է գնում՝ նախ նկատի ունենալով նախագծային աշխատանքների իրականացման գործընթացում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրական եզրակացության ստացումը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը շեշտել է, որ պետությունը պետք է երեք ուղղություններով հավասարակշռման քաղաքականություն վարի. առաջինը՝ պետք է հաշվի առնվեն բնակիչների շահերը, որոնք պիտի իրենց գույքի համար արդար փոխհատուցում ստանան, երկրորդը՝ ներդրողների շահերն են, որպեսզի ունենան տրամաբանական շահութաբերության որոշակի շեմ, իսկ երրորդը հանրային շահի ապահովումն է: «Համակարգված աշխատանքի և նշյալ ուղղությունները հավասար գերակայություն ճանաչելու հիմքով՝ այս տարի պետք է տրվի կառուցապատման ծրագրի մեկնարկը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով քաղաքաշինական այլ խոշոր ծրագրերին՝ փոխվարչապետը հավելել է, որ կառավարության որդեգրած քաղաքականությամբ խոշոր կառուցապատման ծրագրերը պիտի իրականացվեն մրցութային հիմքով՝ սկսած նախագծման աշխատանքներից: Այդ պրակտիկան արդեն իսկ կիրառության մեջ է Կոնդ թաղամասի դեպքում, ինչպես նաև վերաբերում է Նորագյուղում նախապատրաստվող կառուցապատման ծրագրին: Նա ընդգծել է, որ թափանցիկ մրցութային ընթացակարգերը կարևոր են՝ երաշխավորելու համար հանրության վստահությունը նման նախագծերի նկատմամբ:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից նաև հայտնում են, որ նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման հարցերի լայն շրջանակի: Այդ համատեքստում քննարկվել է թաղամասի ամբողջական ծավալատարածական լուծումների և կառուցապատման ամբողջական էսքիզային նախագիծը: Օրակարգի կարևոր հարցերից մեկը վերաբերում էր թաղամասում առկա հուշարձանների, դրանց տարածքների պահպանության և կառուցապատման ընթացքում տեսողական ընկալման պայմանների՝ առավելագույնս ընդունելի լուծումներ ունենալուն: Ընդգծվել է, որ թաղամասի տար... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARMDAILY.AM
08:00 18/05
ARMDAILY.AM

Լույս չի լինի
168.AM
00:06 18/05
168.AM

Գազ չի լինելու
Մանրամասներ
  
Բեռնվում է...