Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 12:47-ին

207103

186200

17068

3835
Service
...
TERT.AM
20:26 07/04
TERT.AM

Իմ տեղեկությամբ` Արցախում GPS-յան սկզբունքով նոր դիրքեր են հանձնվելու Ադրբեջանին․ Էդգար Էլբակյան (տեսանյութ)

Երբ Նիկոլ Փաշինյանը մարզային հանդիպումների ժամանակ խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին ասում է, որ  այն ձեռնտու և Ադրբեջանին և Հայաստանին, սուտ է ասում, մի պարզ պատճառով, որ նախ նա չի ներկայացնում որևէ հիմնավորում, թե ինչու է այն ձեռնտու Հայաստանին, իսկ այն, ինչ հնչեցվում է հանրային մարզերի ժամանակ, որ մենք պղինձ ենք արտահանելու և այլն, դա ուղղակի ծիծաղելի է. Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ էդգար Էլբակյանը:

«Ի՞նչ է անելու ինքn իր կապիտուլացված զինված ուժերով հանդերձ, եթե պղնձի վագոնը Ադրբեջանի տարածքում արգելափակվի: Ինքը մինչև հիմա գերիներին չի կարողանում վերադարձնել, շարունակում է հանձնել տարածքներ: Իմ տեղեկությամբ` գարնան գալուն պես, Արցախում որոշ լեռնային տեղամասերում  նոր դիրքեր են հանձնվելու Ադրբեջանին, GPS-յան սկզբունքով, ի՞նչ պղինձի ու վագոնների մասին է խոսքը»,- նշեց նա:

Քաղաքագետի խոսքով՝ տարածաշրջանային ապաբլոկադա ասվածը հետևանք է մեր կապիտուլյացիայի, տրամաբանություն ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ դա այնքան էլ մեր շահերից չի բխում.

«Եթե դա մեր շահերից էր բխում ինչի՞մենք պատերազմից առաջ չէինք զբաղվում դրանով: Մեզ դա պարտադրել են, իրականում բառը ինքնին խաբուսիկ է, ոչ մի ապաշրջափակում տեղի չի ունենալու, տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության  վերջնական շրջափակում՝ թուրքական աշխարհի կողմից: Եթե այսօր մենք, ունենալով հանդերձ լոգիստիկ դժվարություններ, կարողանում ենք մեր ապրանքները արտահանել աշխարհ՝  Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի միջոցով, հետո չենք կարողանալու, այսինքն,  երբ ցանկանան, դա լծակ, մահակ է լինելու մեր վրա, և այդ բեռներն ուղղակի արգելափակվելու են: Նոյեմբերի 9-ից մինչև հիմա անցած ժամանակը բավական էր համոզվելու, որ նրանք ընդունակ չեն հետապնդելու Հայաստանի ազգային շահը, նրանք կապիտուլյացիոն վարչակարգ են, որ անգամ քաղաքական քաջություն չեն ունեցել հրաժարական տալու, ինչո՞ւ պետք է նրանց խոսքը դրսում ինչ -որ մեկը հաշվի առնի»:

Անդրադառնալով Սյունիքում առկա խնդիրներին՝ էլբակյանն ընդգծեց՝ իշխանությունն ասում է, որ այդ հանձնված տարածքները Սյունիքը չէ, սակայն դա այդպես չէ. «Ո՞վ որոշեց Սյունիքի սահմանը, Սյունիքից դեպի արևելք եղել է Քաշաթաղի սահմանը, որն օկուպացված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Ընդամենը պետք էր բանավոր համաձայնության չգալ թշնամական երկրի ղեկավարի հետ, իսկ կապիտուլյ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARARATNEWS.AM
10:25 16/04
ARARATNEWS.AM

ԱԺ նիստը. ուղիղ
Մանրամասներ
  
Բեռնվում է...