Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 11:35-ին

207103

186200

17068

3835
Service
...
SHAMSHYAN.COM
21:16 07/04
SHAMSHYAN.COM

Խոշոր ավտովթար Երևանում. Toyota Camry-ն Մոնթե Մելքոնյան փողոցում տապալել է երկաթե էլեկտրասյունը և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում. 6 անչափահասներ տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 7-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Toyota Camry մակնիշի  17 DM 007 համարանիշի ավտոմեքենան Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, հարվածել էլեկտրասյանը, տապալել այն և գլխիվայր հայտնվել  ճանապարհի բաժանարար գոտու կանաչ գազոնում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ օղակի հրամանատար Անդրանիկ Գևորգյանի գլխավորությամբ:

Մինչ փրկարարների ժամանումը, քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերվել  6 անչափահասա երեխաների, ովքեր օպերատիվորեն ժամանած Երևանի  1-03 շտաօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Էդգար Հայրապետյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաղդասարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Վ. Բաղդասարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանություն... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARARATNEWS.AM
10:25 16/04
ARARATNEWS.AM

ԱԺ նիստը. ուղիղ
Մանրամասներ
  
Բեռնվում է...