Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-04-2021՝ ժամը 11:59-ին

207103

186200

17068

3835
Service
...
1LURER.AM
21:27 07/04
1LURER.AM

Երկարամյա աշխատանքի համար խրախուսվել է 13 մանկավարժ

Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացրած տարբեր մասնագիտություն ունեցող 13 մանկավարժի, ովքեր, լավագույն, երկարամյա և անբասիր աշխատանքի համար 2020 և 2021 թվականներին խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: Մարզպետը ողջունել է նրանց, շնորհավորել նաև Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

«Ընդունեք իմ երախտագիտությունը՝ Ձեր անձնվեր աշխատանքի համար: Կարծում եմ, որ այս շնորհակալագրերն ավելի կպարտավորեցնեն ձեզ՝ խելացի ու բանիմաց սերունդներ կրթելու ու դաստիարակելու հարցում: Ձեզ նման շատ մանկավարժներ իրենց ազնիվ աշխատանքով արժանի են գովեստի ու խրախուսանքի: Անգնահատելի է ուսուցչի աշխատանքը, այն մեծ դեր ունի նաև հասարակության զարգացման գործում: Մեծ է նաև ձեր դերը հետպատերազմյան ժամանակահատվածում ծագած խնդիրների կարգավորման, մեր հայրենիքի շենացման ու հզորացման գործում: Դուք պետք է նորովի նայեք ձեր աշխատանքին, նոր ջանք ու եռանդ ներդնեք, լինենք ավելի ակտիվ ու նախաձեռնող»,- նշել է Գնել Սանոսյանը:

Այնուհետև Գեղարքունիքի մարզպետը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 29-ի համապատասխան հրամանով նախատեսված շնորհակալագրերը հանձնել է Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արշալույս Ամիրխանյանին, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արևիկ Սիմոնյանին, Սարուխանի Մ. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանին, Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Ղազարյանին, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լյուդմիլա Եղիազարյանին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նոյեմզար Արզումանյանին, Ծակքարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվարդ Հովհաննիսյանին, Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Անահիտ Մկրտչյանին, Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության և բնագիտության ուսուցչուհի Ռուզաննա Ղուկասյանին և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Գաբրիելյանին:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երկարամյա և անբասիր աշխատանքի հա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARARATNEWS.AM
10:25 16/04
ARARATNEWS.AM

ԱԺ նիստը. ուղիղ
Մանրամասներ
  
Բեռնվում է...