Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 05:59-ին

221139

209222

7571

4346
Service
...
1LURER.AM
17:28 10/04
1LURER.AM

Ադրբեջանում ջիհադականները կտտանքների են ենթարկել հայ գերիներին. ցեղասպանության սպառնալիքը շարունակվում է. The Stream

The Stream պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանում հայ քրիստոնյա գերիների և նրանց նկատմամբ ջիհադականների իրականացրած կտտանքների մասին:
Հեղինակ Ուզայ Բուլութը գրում է Լիբանանից Արցախ տեղափոխված քույրերի՝ Մարալ և Անի Նաջարյանների մասին, որոնք հույս ունեին նոր, առավել խաղաղ կյանք սկսել, սակայն հայտնվեցին դաժան պատերազմի էպիկենտրոնում: Նրանց՝ Արցախ տեղափոխվելուց օրեր անց Թուրքիայի լիակատար աջակցությամբ և սիրիացի վարձկանների ներգրավվածությամբ Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի դեմ: Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Մարալը որոշում է իր իրերը տեղափոխել Արցախից, սակայն, ճանապարհին գերեվարվում է ադրբեջանցի զինվորականների կողմից: Ադրբեջանում չորս ամիս անօրինական պահվելուց հետո Մարալն ազատ արձակվեց մարտի 10-ին:
«44 օր շարունակ Ադրբեջանը հրետակոծել է բնակելի տներ, հիվանդանոցներ, եկեղեցիներ և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ»,- գրել է հեղինակը: Տասնյակ հազարավոր հայեր բռնի տեղահան են արվել իրենց պատմական հայրենիքից: Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են հայերին թիրախավորել նույնիսկ նոյեմբերի հայտարարությունից հետո՝ հրապարակելով հայերի դեմ իրենց իրականացրած ոճրագործությունների՝ գլխատումների և անդամահատումների տեսագրությունները:
Պարբերականը պատմում է Ադրբեջանի իրականացրած պատերազմական մյուս հանցագործությունների ու նրանց զոհերի մասին: Արցախում հայ քրիս... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...