Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 06:35-ին

221139

209222

7571

4346
Service
...
IRAKANUM.AM
17:24 10/04
IRAKANUM.AM

ՀՀ ԱԳՆ-ն համամիտ է Արցախի գնահատականի հետ. Ստեփանակերտ տանող ճանապարհ ներխուժելը ահաբեկչության մի ձեւ է

Վերջին շրջանում հաճախակի են ստացվում ահազանգեր՝ ադրբեջանական սադրանքների մասին. քարերով հարվածում են զոհերի աճյունները տեղափոխող մեքենային, Կապանի ճանապարհով երթեւեկող մեքենային, հափշտակում Շուռնուխի բնակչի խոշոր եղջերավորներին, կամ խախտելով եռակողմ համաձայնությունը՝ Շուշիի մոտ շրջանցելով ռուս խաղաղապահներին հասնում Ստեփանակերտի մայրուղու ուղղությամբ։
Ո՞րն է պաշտոնական Երեւանի գնահատականը Ադրբեջանի կողմից եռակողմ պայմանավորվածությունները խախտելու դեպքերի, սադրանքների վերաբերյալ։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, որ դատապարտում են նման գործողություններն ու կիսում են ԱՀ իշխանությունների կողմից միջադեպի վերաբերյալ մեկնաբանությունը։
«Մենք ծանոթացել են Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից այդ միջադեպի վերաբերյալ մեկնաբանությանը և ամբողջովին կիսում ենք այն: Հայկական կողմը հանդես է գալիս լարվածության նվազեցման դիրքերից, և բնականաբար նման միջադեպերը դատապարտելի են: Տեղում Արցախի իշխանությունները սերտորեն համագործակցում են ՀՀ ՊՆ և ՌԴ խաղաղապահների հետ՝ նման դեպքերը կանխելու, բոլոր միջադեպերը հետաքննելու և արցախահայության անվտանգությունն ու բնականոն կյանքը ապահովելու ուղղությամբ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանցի զինվորականները Շուշիի հատվածում շրջանցել են ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետը ու շարժվել Ստեփանակերտի ուղղությամբ, գրառում կատարել տանկի հուշարձանի մոտ տեղադրված ցուցանակի վրա։ Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...