Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 06:47-ին

221139

209222

7571

4346
Service
...
TERT.AM
18:45 10/04
TERT.AM

Ռազմագերիների մասին այս իշխանությունների հայտարարությունները քաղաքական ցինիզմ են. Լարիսա Ալավերդյան

Շատ լուրջ հարցեր կան, որոնց պետք է աչալուրջ մոտենալ, իսկ այս իշխանությունը ռազմագերիների հարցում ունի այլ աշխատելաոճ, այդ աշխատանքի արդյունքները տեսնում ենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի վերաբերյալ իշխանությունների երեկվա հայտարարություններին:

«Ռազմագերիների հարցը և այլ հարցեր պահանջում են վերին աստիճանի նրբանկատություն, որը այս իշխանությունը չունի, և նրանք այդ հարցերում մանիպուլատիվ տեխնոլոգիաներ են կիրառում, իսկ դա ցինիզմ է, ընդհանրապես իշխանության ցինիզմը ծնում է հասարակության մեջ իրավունքի հանդեպ մերժողականություն, ու ես գտնում եմ՝ դա ևս նպատակ է, որպեսզի ստեղծվի քաոսային իրավիճակ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նա նաև նշեց՝ եթե չլիներ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությունը, հասարակությունը երբեք չէր իմանա ճշմարտությունը ռազմագերիների վերադարձի մասին:

«Եթե չլիներ Մուրադովի հայտարարությունը մոռացեք, որ գործող իշխանությունը կասեր ճշմարտությունը, նրանք երբեք ճիշտ չեն ասում: Ես դեռ մեկ տարի առաջ հստակեցրել եմ իմ դիրքորոշումը՝ որևէ կերպ չեմ հավատում գործող իշխանությանը»,- նշեց նա:

Լարիսա Ալավերդյանը նաև ասաց՝ ստեղծված իրավիճակն ունի մեկ լուծում, իսկ գործող իշխանությունն իր հերթին պետք է բացառի արտա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...