Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 19-05-2021՝ ժամը 05:35-ին

221139

209222

7571

4346
Service
...
NEWS.AM
21:01 10/04
NEWS.AM

Հայաստանի ոսկերչության ոլորտը 13.3% անկում է գրանցել, զարդերի արտադրությունը նվազել է 34.1%-ով

2020 թվականին Հայաստանում արտադրվել են 40,8 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 13.3%-ով: Անցած տարի արտադրվել են 3.3 մլրդ  դրամիոսկերչական զարդեր՝ նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ նվազելով 34.1%-ով:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թվականին «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խումբը ՀՀ արտահանման կառուցվածքում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ կազմելով 365.9 մլն դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի մոտ 14.4%-ը՝ զիջելով միայն «պատրաստի սնունդ» և «հանքահումքային արտադրանք» ապրանքախմբերին: Համեմատության համար նշենք, որ նույն ապրանքախմբի արտահանումը 2019 թվականին եղել է ավելի շատ՝ 414.8 մլն  դոլար կամ արտահանման ընդհանուր ծավալի 15.7%:

Համաձայնվիճակագրականտվյալների՝ 2019 թվականինՀայաստանառավելմեծծավալի ոսկերչականիրերներմուծվելենԱրաբական Միացյալ Էմիրություններից՝ 3.7 մլն դոլարի, Թայլանդից՝ 2 մլն դոլարի, Իտալիայից՝ 1.5 մլն դոլարի և Թուրքիայից՝ 1.4 մլն դոլարի:

Նույն թվականին ՀՀ առավել մեծ ծավալ ոսկի ներմուծվել է Ռուսաստանից՝ 98.8 մլն  դոլարի, ԱՄԷ-ից՝ 17.3 մլն դոլարի, ԱՄՆ-ից՝ 1.5 մլն դոլարի և Թուրքիայից՝ 555 հազ. դոլարի:

2019-ին Հայաստանից ոսկերչական իրերի մեծ մասն արտահանվել է ԱՄԷ՝ 21 մլն դոլարի, ՌԴ՝ 8 մլն դոլարի, Թուրքմենստան՝ 4 մլն  դոլարի, ԱՄՆ՝ 2.7 մլն դոլարի և այլն:

Ոսկին մեծ մասամբ արտահանվել է Շվեյցարիա՝ 215 մլն դոլարի, Իտալիա՝ 8.4 մլն  դոլարի, Կանադա՝ 419 հազ. դոլարի  և այլն:

2020 թվականին ոսկու գինը ռեկորդային՝ 15% աճ է գրանցել, ինչը պայմանավորված է հանգանաքով, որ կորոնավիրուսային համավարակի պայմաններում ներդրողները ապահով ապաստան են գտել ներդրումների համար թանկարժեք մետաղներում՝ դրանք համարելով լավագույն ներդրումը ցածր եկամտաբերության պայմաններում:Ոսկու ռեկորդային գինը եղել է 2020 թվականի օգոստոսին՝ կազմելով 2049.30 դոլար 1 տրոյական ունցիայի դիմաց:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Սոթքի ոսկու հանքավայրը գործում է իր արտադրական հզորությունների մի մասով: Ըստ շրջանառվող լուրերի՝ 2021 թվականի հունվարի վերջին Ադրբեջանի կառավարության և Անգլո Աժիան Մայնինգ ընկերության միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ այդ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել երեք հետևյալ հանքավայրերը` Սոթք, Կաշեն և Վեջնալի (Զանգելան)։ Մինչև Արցախյան երկրորդ պատերազմը այդ հանքավայրերը շահագործել են հայկական ընկերություններ «ԳեոՊրո Մայնինգ Գոլդը» (Սոթք) և «Բեյզ Մետալսը» (Կաշեն), որոնք այդ տարածաշրջաններումկատարում էին մեծածավալ ներդրումներ (մոտ 250 միլիոն դոլարի) և ստեղծում հազարավոր աշխատատեղեր։

Հաջորդ խնդիրը, որ առկա է ոսկերչության ոլորտում հայկական ոսկերչական արտադրանքի ռուսական շուկա մուտքի հետ կապված բարդություններն են՝ պայմանավորված հարգադրոշմերի փոխճանաչմամբ: Եվրասիական տնտեսական միության տարածքում ոսկերչական իրերի արտադրությամբ հիմնականում զբաղվում են ՀՀ-ն և ՌԴ-ն, իսկ մյուս անդամ պետությունները հիմնականում սպառողներ են: Խնդիրն այն է, որ առևտրային դաշտում հարգադրոշմերը պետք է ընդունեն բոլոր հինգ անդամ պետությունները: Արդյունքում՝ 2019 թվականի նոյեմբերի 11-ին ԵԱՏՄ անդամ պետությունների մի... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...