Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 12:47-ին

221139

209222

7571

4346
Service
...
SHAMSHYAN.COM
21:49 12/04
SHAMSHYAN.COM

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. գազալցակայանում կրակ է բռնկվել. տնօրենը, գազալիցքավորողն ու 2 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Սիսիանի  բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով:

Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ  «դեմքի և վերին վերջույթների թերմիկ այրվածք երկրորդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ են  տեղափոխվել  մի քանի քաղաքացիներ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի  հերթապահ խումբը, ովքեր պարզել են՝ վիրավորներն են՝ Դարբաս  գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը,  իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Դարբաս  գյուղի  1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող  «ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի լցակայանում, ГАЗель մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանում տեղադրված գազի տարան լիցքավորելիս անսպասելի կրակի բոց է առաջացել, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիավորներից Գ. Ջավադյանը  ա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...