Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 12:35-ին

221139

209222

7571

4346
Service
...
PANORAMA.AM
09:38 16/04
PANORAMA.AM

«Ժողովուրդ». Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր գերիների արագ վերադարձը. Ֆուրլաս

«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասն արդեն հարց է ներկայացրել Եվրահանձնաժողովին, որ պատշաճ արձագանքեն Ադրբեջանի կողմից «պուրակի» բացմանը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ֆուրլասը նշեց. «Սա աննախադեպ սադրանք և վիրավորանք է զոհված հայ զինվորների նկատմամբ, որն իրականացվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից: Հագնելով զինվորական համազգեստ և կեցվածք ընդունելով ճակատամարտում զոհված հայ զինվորների հարյուրավոր սաղավարտների առջև՝ նա տպավորություն է ստեղծում, որ պատերազմն ավարտված չէ, և ատելություն է սերմանում ժողովուրդների միջև:
Ես արդեն հարց եմ ներկայացրել Եվրահանձնաժողովին, թե ինչպես է գործնականում մտադիր արձագանքել Ադրբեջանի նախագահի նողկալի գործողությանը: Դատապարտումը պետք է լինի հավաքական և տա ԵՄ միասնության ուղերձը: Բայց, դրանից դուրս, այն պետք է լինի գործնական և արդյունավետ»:
Ապրիլի 12-ին նա՝ որպես զեկուցող, մասնակցել է Ադրբեջանից հայ գերիների անհապաղ ազատ արձակման և վերադարձի հարցով քննարկմանը, որին մասնակցել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Ֆուրլասը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով քննարկմանը, նշեց, որ անհայտ կորածների ողբերգությունը պետք է անհապաղ ավ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...