Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 18-05-2021՝ ժամը 11:59-ին

221139

209222

7571

4346
Service
...
LRAGIR.AM
09:46 16/04
LRAGIR.AM

Վարորդական վկայական ստանալու հերթերը կարգավորվում են. երկար սպասելու անհրաժեշտություն չի լինի

Հայաստանում վարորդական վկայական ստանալու հոսքը նվազել է: Եթե 2020 թվականի վերջին, քննական փոփոխությունների հետ կապված, վարորդական իրավունք ստանալու դիմումների աննախադեպ հոսք էր, շատերը փորձում էին մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը քննությունը հանձնեին, ապա ներկայում դիմելիությունը նվազել է: «Արմենպրես»–ի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության Երևանի Հաշվառման քննության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գառնիկ Լևոնյանը նշեց, որ հերթերը կարգավորվում են, ամեն ինչ արվում է, որ քաղաքացիները երկար չսպասեն:
«2020 թվականին, քովիդով պայմանավորված, մոտ 66 օր չենք աշխատել ու դրա հետ կապված բավական հերթեր գոյացան: 2020 թվականին՝ մինչև պատերազմը, հերթում կար 15 հազար մարդ, ու դա միայն Երևանում, իսկ հիմա 1000-1200 հոգի է: Միջինն օրական ունենում ենք 100-ից ավելի հերթագրում թե գործնական, թե տեսական քննության հետ կապված: Գործընթացը քիչ-քիչ կարգավորվեց ու հիմա տեսական քննությունների հետ կապված հրավիրվում են հենց հաջորդ օրը: Հերթերը միայն գործնական քննությունների հետ են կապված, ու այդ դեպքում դիմումը ներկայացնելուց 20 օրվա մեջ կանչում ենք: Դա էլ ասեմ, որ օբյեկտիվ պատճառ է: Տեսեք, դիմողների մինչև 40 տոկոսն է հանձնում քննությունը, 60 տոկոսը նորից է հերթագրվում, երկրորդ անգամ կտրվեց, նորից է հերթագրվում ու այդպես կուտակվում են»,-ասաց Գառնիկ Լևոնյանը:
Այժմ Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություններ է նախատեսել, որոնք ևս նպաստելու են վարորդական քննությունների հերթերի կարգավորմանը: Մասնավորապես, տեսական, գործնական քննությունն առաջին անգամ դրական չհանձնելու պարագայում քաղաքացին կարող է նորից մասնակցել միայն 7 օր հետո: Երկրորդ անգամ բացասական հանձնելու պարագայում քննությանը մասնակցել թույլատրվելու է մեկ ամիս հետո: Այսինքն՝ քննությանը մասնակցելն ինքնանպատակ չի լինելու: Գառնիկ Լևոնյանը վստահեցրեց, որ նոր փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ներկայում առկա հերթերը կկարգավորվեն և քննությանը սպասելու օրերը կկրճատվեն, ներկայիս մինչև 20-ը՝ հասցնելով մինչև 10-ի:
Վարորդական քննություններին հերթագրվելու գործընթացը կատարվում է https://roadpolice.am/ կայքի միջոցով: Քաղաքացին ստանում է հրավերի հաղորդագրություն և նշված օրն ու ժամին ներկայանում է: Սկզբում մասնակցում է տեսական քննությանը, դրական հանձնելուց հետո նորից հերթագրվում է գործնականի համար: Գառնիկ Լևոնյանը նշեց, որ փորձում են մեկ օրում հնարավորինս շատ դիմողների հրավիրել: Թեպետ լինում են դեպքեր, երբ օրինակ 100 անձ է հրավիրված լինում, բայց 30-ը չի ներկայանում: Լինում է վատառողջ են, կորոնավիրուսով են վարակվել կամ ասում են, թեպետ հերթագրվել են, բայց դեռ պատրաստ չեն:
Վարորդական քննություններին դիմելիության կառուցվածքում գերակշռում են իգական սեռի ներկայացուցիչները: Դիմողների շրջանում մինչև 80 տոկոսը կանայք են: Գառնիկ Լևոնյանը կարևորեց քննությունների հետ կապված տարվա սկզբից ուժի մեջ մտած փոփոխությունները: Դրանց համաձայն, գործնական քննությունը թեթև մարդատար ավտոմեքենա վարելու դեպքում անցկացվում է ոչ թե ավտոդրոմում՝ փակ տարածքում, այլ իրական պայմաններում: Մյուս դեպքերում անցկացվում է և՛ ավտոդրոմում, և՛ իրական պայմաններում: Գառնիկ Լևոնյանի խոսքով, այդ փոփոխությունը հնարավորություն է տալիս վարորդի թեկնածուի հմտությունները գնահատել հենց իրական պայմաններում:
«Ասեմ, որ վարորդի թեկնածուների կողմից էլ դրական արձագանք կա: Մինչ փոփոխություններն ուժի մեջ մտնելը շատերը վախենում էին, ասում էին բարդ է, դժվար է, սակայն հասկացան, որ հակառակն է: Նախապես իրենց վարորդ հրահանգիչների հետ նաև քննական երթուղով են պարապում ու գալիս են: Եթե գործնական քննությունը դրական են հանձնում իրական պայմաններում, ուրեմն պատրաստի վարորդ են: Ես շատ դրական եմ համարում այդ փոփոխությունը»,-ասաց նա: Ինչ վերաբերում է քննություն ընդունողների կողմից շատ խիստ լինելու, ամեն փոքր բանից վարորդի թեկնածուին քննությունից կտրելու դիտարկումներին, ապա Գառնիկ Լևոնյանը հակադարձեց՝ ասելով, որ նման բան չկա: Այդ մասին է խոսում բողոքների քանակը, որոնք հատ ու կենտ են:
Ոստիկանության տեսուչ Ֆեոդոր Մուրադյանը, ով վա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...