Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 14-05-2021՝ ժամը 23:47-ին

220447

207464

8682

4301
Service
...
SHAMSHYAN.COM
10:17 16/04
SHAMSHYAN.COM

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. մեկ այլ ավտոմեքենայի՝ վթարային իրավիճակ ստեղծելու պատճառով Nissan-ը հայտնվել է փոսում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 08։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 35-ամյա Լուզիա Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել փոսում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ Էդգար Հովհաննիսյանն ու տեսուչ Արամայիս Պապիկյանը։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է այն, որ Nissan-ի վարորդի առջև մեկ այլ ավտոմեքենա վթարային իրավիճակ է ստեղծել, ինչից հետո էլ տեղի է ունեցել վթարը։

Ծանուցում. Ենթադրյալ ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...