Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-05-2021՝ ժամը 14:23-ին

219270

204578

10458

4234
Service
...
HRAPARAK.AM
10:45 16/04
HRAPARAK.AM

Գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, իրենք են այս հարցի գարանտը

«Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանը մեկ օր առաջ խոստովանում էր, որ իրենց իշխանությունն ի վիճակի չէ գերիների վերադարձի հարցով բանակցել հակառակորդի հետ, որ դա Ռուսաստանի անելիքն է։ Մանուկյանը թերեւս չգիտեր, որ Փաշինյանը մեկ օր հետո խորհրդարանում հայտարարելու է, թե սուտ է՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը չի զեկուցել, որ պետք է այն ամեն գնով կանգնեցնել, եւ մեր զրույցում հղում էր անում Գասպարյանի այդ զեկույցին։
Ի դեպ, Մանուկյանը դեռ որոշում չի ընդունել՝ կշարունակի՞ քաղաքական կարիերան, թե՞ կվերադառնա դերասանություն անելուն։ Նա խոստովանում է՝ չի կարողացել մշակութային ոլորտին օրենսդիրի կարգավիճակում օգտակար լինել, ասում է՝ օբյեկտիվ պատճառներով մշակութային հարցերը հետ մղվեցին՝ կորոնավիրուս, պատերազմ եւ այլն․ «2020-ը սկսվեց մեր ուժերից, աշխարհի ուժերից առավել պրոբլեմներ առաջացան»։ Նա կարծում է․ «Պատերազմը դա իրողությունների հետեւանք է։ Նույնիսկ ամենառազմատենչ մարդը չի կարող իր որոշմամբ պատերազմ սկսել, կամ ինչ-որ մեկի ինչ-որ հայտարարություն պատերազմի պատճառ դառնա, դա երեխայություն ա նման բան մտածելը։ Պատերազմն ունի տրամաբանություն, որը ձեւավորվել է տարիներով։ Չկա պետություն, ով իր պատերազմը չի տվել՝ ֆրանսիացիներն են իրենց պատերազմները հարյուրավոր տարիներ տվել, գերմանացիները, ճապոնացիները, բոլորը»։
- Այսինքն՝ բոլոր պարագաներում պատերազմ պետք է լիներ, եւ անկեղծ չէ ձեր ղեկավարը, երբ հայտարարում է, թե նախկինների պատճառով եղավ։
- Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ պատերազմը պետք է լինի, ասում էր՝ մենք պայմանավորվել ենք, որ այդ հողերը տալու ենք, որովհետեւ պատերազմ կլիներ։ Իսկ մենք չէինք ուզում տալ այդ հողերը, դրա համար էլ եղավ պատերազմ։ ՀՀ որեւէ քաղաքացի չէր ուզում հենց այնպես տայինք։ Շանս էր ուզում, ուզում էր հասկանալ՝ կարո՞ղ է ինքը պահել իր հայրենիքը, թե՞ ի վիճակի չէ 90 միլիոնանոց Թուրքիայի  դեմ։
- Շարքային քաղաքացիները կարող էին այդ ամենը չհաշվարկել, բայց դուք իշխանություն եք, պատասխանատվություն եք կրում բոլորիս համար։ Բացի դա, պատերազմի առաջին օրերից, թեկուզ՝ կեսից, դժվա՞ր էր հասկանալ եւ կանգնեցնել, որ այսքան զոհ չունենայինք։
- Ոչ, դժվար չէ, դա հասկացված էր, եւ հասկացված լինելու փաստը դրսեւորվում է նրանով, որ Գլխավոր շտաբի, գեներալների համապատասխան զեկույցից հետո ջանքեր են գործադրվել այդ ուղղությամբ ամենալուրջ կերպով։ Տեսեք՝ Լավրովի հետ 12 ժամ տեւած մեր արտգործնախարարի, Ադրբեջանի նախարարի զրույցը, դա ի՞նչ է՝ պատերազմը կանգնեցնելու փորձ չէ՞։
- Բայց Պուտինը հայտարարեց, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չհամաձայնեց առանց Շուշիի տարբերակին։
- Այո, պայմաններն այնպիսին էր, որ չէր կարելի համաձայնել։ Իսկ մենք պիտի փորձեինք, որ հասկանայինք՝ փորձեցինք, բայց չկարողացանք։
- Մարդկային կյանքերի հաշվի՞ն։
- Պատերազմն ամենավատ բանն է, որ մարդկությունը հորինել է, որովհետեւ դա կյանքեր է տանում։ Բայց եթե քո երկրում կան մարդիկ, որ պատրաստ են իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, եւ որպեսզի հետո չմեղադրեն, որ իրենք պատրաստ էին, իսկ դու ուղղակի տվեցիր այդ հողերը։
- Փաստորեն, իշխանությունը գիտեր, որ ի վիճակի չէ կռվելու, եւ այսքան զոհեր տվեցինք, որ Նիկոլ Փաշինյանին չասեն դավաճան։
- Գիտեք՝ Սարդարապատից առաջ էլ զինվորական գործիչները հասկանում էին, որ անհնար պատերազմ է, բայց քանի որ հայ  ժողովուրդը Սարդարապատ էր տեսել, մենք չէինք կարող մտածել, որ սա էն ժողովուրդը չի։ ․․․Այո, Սարդարապատի ժամանակ էլ հայերը եղաններով էին, թուրքերը՝ ժամանակակից զենքերով։ Ու ստացվեց ընենց, որ 20-րդ դարում դա աշխատեց, 21-րդ դարում չաշխատեց։ Դուք ըտենց մեկին գիտե՞ք, որը գիտեր՝ 21-րդ դարում որը կաշխատեր, որը՝ ոչ․․․ եթե գիտեք, գնացեք իրենից ինտերվյու վերցրեք, կամ էլ գիտեր, թող գար ասեր։ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտի շտաբում նստած էր։
- Նիկոլ Փաշինյանը ոչ մեկին թույլ չի տվել շտաբին մոտ գնալ, ռազմական գործիչներին, որոնք հաղթել էին անցած պատերազմում։
- Այո, թույլ չեն տվել, որովհետեւ կա շտաբ, շտաբի անդամներ, ուրեմն թող գնար մի խրամատում նստեր, ոնց որ ես։
- Խրամատից մա՞րտ են կառավարում․․․
- Ի՞նչ եք ուզում ինձանից, եկեք ամփոփենք՝ երբ պարզ դարձավ, որ չենք կարող, այդ օրվանից սկսել է խաղաղություն փնտրելու ճանապարհը։
- Իշխանությունը հայտարարել է, որ գնում է ընտրության, ի՞նչ ծրագրերով, ինչպե՞ս եք խնդրելու քաղաքացու քվեն, եթե պատերազմից կես տարի անց Փաշինյանին չի հաջողվում լուծել գերիների վերադարձի հարցը։
- Ադրբեջանցիներն իրենց պահում են տմարդի եւ անմարդկային, ի՞նչ անենք։
- Նախապես չգիտեի՞ք, որ մեր հակառակորդը պուպուշ չէ։
- Իշխանությանը վստահեցրել են ռուսները, մասնավորապես՝ Պուտինը, խնդրում եմ՝ գերիների հետ կապված հարցը տվեք ՌԴ դեսպանին, եւ թող ինքը փոխանցի Վլադիմիր Վլադիմիրովիչին։ Իրենք վստահեցրել են, որ այդ համաձայնությունները պիտի կատարվեն։
- Դուք եք մեր իշխանությունը, ինչո՞ւ իրենց դիմենք, թե՞ էլ մեր իշխանությունը չեք։
- Մենք շփում չունենք Ադրբեջանի հետ, մեր շփումն իրականացվում է նրանց միջոցով, էդ շփման եւ այդ հարցի լուծման գարանտը Ռուսաստանի Դաշնությունն է՝ ի դեմս Վլադիմիր Վլադիմիրովիչի։
- Այսինքն՝ մենք ՀՀ պետություն չունե՞նք, թե՞ այսուհետ ՌԴ քաղաքացիներ ենք։ Իսկ ո՞ւր մնացին մեր ազգային շահերը, ինչո՞ւ մեր ղեկավարը հստակ պահանջ չի դրել, որ եթե պայմանավորվածությունը խախտվի, այս-այս կանենք կամ չենք անի։ Անհետ կորածներից մեկի ծնողն ասում էր՝ Քարվաճառը վերադարձնեիք այն ժամանակ, երբ բոլոր գերիներին կտային մեզ։
- Ադրբեջան պետությունն իրեն պահում է տեռորիստի պես։ Մարդկանց պատանդ է պահում, եթե դուք գրքեր չեք կարդացել, գոնե կինոներ տեսել եք, պատանդ պահող հանցագործի հետ միշտ շատ դժվար է եւ անհնար է լինում բանակցելը։
- Փաստորեն, մեր իշխանությունները լծակ չունեն գործադրելու մեր գերիների վերադարձի հետ կապված․․․
- Ի՞նչ անենք՝ պատերա՞զմ հայտարարենք։
- Եթե նույնիսկ գերիների վերադարձի հարցն ի վիճակի չեք լուծել, ինչո՞ւ պիտի քաղաքացին ձեզ նորից ձայն տա։ Ստացվում է՝... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...