Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 14-05-2021՝ ժամը 23:35-ին

220447

207464

8682

4301
SHAMSHYAN.COM
11:47 16/04
SHAMSHYAN.COM

Պարզվել է Կոտայքի մարզում ոչ սթափ վարորդի կողմից վրաերթի հետևանքով 2 մահացած և 4 վիրավոր զինծառայողների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 5-ին Կոտայքի մարզում՝ Արամուս գյուղի վարչական տարածքում, մահվան ելքով վրաերթի ենթարկված 2 զինծառայողների և 4 վիրավորների ինքնությունը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ վրաերթի ենթարկվածներն են՝ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Սևակ Վահրադյանը, Գյումրիի բնակիչ՝ 34-ամյա Սուրեն Հարությունյանը, Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Ավդալյանը, Երևանի բնակիչ՝ 33-ամյա Արամ Բադալյանը, Տավուշի մարզի Բերդ քաղաքի բնակիչ՝ 29-ամյա Լևոն Մկրտումյանը և Տավուշի մարզի բնակիչ՝ 23-ամյա Գարիկ Անտոնյանը։

Վրաերթի հետևանքով Լ. Մկրտումյանն ու Ա. Բադալյանը տեղում մահացել են, իսկ մյուսները տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ մահացածներն ու վիրավորները ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայողներ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վաղը՝ ապրիլի 17-ին, ՀԿԳ ավագ քննիչ Ս. Սեդրակյանը դիմելու է Կոտաքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը դեպքի վայրից փախուստի դիմած Mercedes-ի վարորդ՝ Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրի երկամսյա կալանք։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 15-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում:

Ժամը 01։00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում վրաերթի էր ենթարկել 6 հետիոտնի և նրանց թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

2 հոգի տեղում մահացել էին, 4 հոգի մարմնական վնասվածքներով օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում բուժօգնություն էին ստացել, ապա շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին  ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանն ու գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանն ու Արամ Ադիբեկյանը։

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության  Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը  բաժնի պետ  Էդիկ Սարգսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Աբովյանի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սարիբեկ Ռուստամյանի, բաժնի պետի տեղակալ Սարգսյանի գլխավորությամբ։  Ժամանել էր նաև Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր  Զոհրաբյա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...