Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 14-05-2021՝ ժամը 23:47-ին

220447

207464

8682

4301
Service
...
ARMTIMES.COM
12:54 16/04
ARMTIMES.COM

Տրվել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարության մեկնարկը

Կայացել է Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։ Առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։
Նիստին հայկական կողմից մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ ՀՀ էկոնոմիկայի‚ ՀՀ արտաքին գործերի‚ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ Պետական եկամուտների կոմիտեի‚ Քաղաքաշինության կոմիտեի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։
Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով նիստի մասնակիցներին‚ նշել է‚ որ Հայաստանը մեծապես կարևորում է ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերը, և Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Այն նաև հանրության ուշադրության կենտրոնում է‚ և երկու երկրները պետք է անեն առավելագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։ Տիկին Ղալեչյանը հատուկ նշել է կամրջի կառուցման ընթացքում որակի ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը։ Նա նաև բարձր է գնահատել վրացական կառավարության ջանքերը նոր կամրջի կառուցման հարցում։
Վրացական կողմը նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։
Նիստի ընթացքում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ներկա փուլը։ Ըստ այդմ՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386 մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:
Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։ Նիստի ընթացքում քննարկվել է որոշակի ընթացակարգեր պարզեցնելու անհրաժեշտութ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...