Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-05-2021՝ ժամը 16:59-ին

220860

208454

8083

4323
Service
...
SHAMSHYAN.COM
11:53 04/05
SHAMSHYAN.COM

Արարատի մարզի Հայանիստ գյուղի դպրոցի 300-ից ավելի աշակերտներ դասապրոցեսն անցկացնում են դրսում. եթե կառավարությունը միջոցներ չձեռնարկի, ամիսներ անց դպրոցը վերածվելու է ավերակների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն 20 օրից ավելի է, արարատի մարզի Հայանիստ գյուղի միջնակարգ դպրոցում աշակերտները դասապրոցեսն անցկացնում են բացօթյա տարածքում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով դպրոցի տանիքն ամբողջությամբ պոկվել է։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արմինե Ավետիսյանն ասում էր. «Ապրիլի 10-ին ուժեղ քամու հետևանքով տանիքը պոկվեց ու թափվեց։ Միակ սփոփանքը նա էր, որ տուժածներ չեղան, բայց դպրոցը միլիոնների վնաս է կրել։ Հաջորդ օրն անձրևն իր սև գործն արեց. 3-րդ հարկից ստիպված իջել ենք մյուս հարկեր և դասապրոցեսները չխաթարելու նպատակով նույնիսկ դրսում ենք դասերն անցկացնում։ Մինչ այդ, սակայն, 3 օր հեռավար անցկացրեցինք, սակայն նպատակահարմար գտանք՝ ավելի լավ է դրսում, քան հեռավար։

Դիմել ենք մարզպետարան, որտեղից էլ դիմել ենք կառավարություն։ Վստահ ենք, որ կառավարությունը կարճ ժամանակում կֆինանսավորի  դպրոցի ոչ միայն տանիքի, այլև ողջ շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները։

Դպրոցն ունի 300-ից ավելի աշակերտ, անգամ հարակից գյուղերից ու Երևանից են այստեղ աշակերտներ ընդունվել»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում էլ ծնողներն իրենց երախ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...