Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 16-05-2021՝ ժամը 15:23-ին

220860

208454

8083

4323
Service
...
PANORAMA.AM
11:56 04/05
PANORAMA.AM

Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են, իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար. Արարատ Միրզոյան

«Ես չէի կարող ուրախությամբ չարձագանքել, որ իմ գործընկերները ի վերջո վերադարձան հայամետ քաղաքականության»,- ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ նկատելով, որ նախորդ ելույթում  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վերջապես վերադարձել է իր հիմնական մասնագիտական գործունեությանը՝ միջազգային մարդասիրական իրավունքին և իր խոսքում ընդգծել է, որ Շուշիում տեղի ունեցածը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:Այդ խոսքերից հետո դահլիճում բանավեճ ծավալվեց «Լուսավոր Հայաստան» և «Իմ քայլը» խմբակցությունների պատգամավորների միջև:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը  դիմեց «Լուսավոր Հայաստան»  խմբակցության պատգամավորներին՝ ասելով. «Դահլիճում գոռգոռոցներն անտեղի են և իսկապես հնչեցրած արտահայտությունը վիրավորական էր բոլորիս համար, հայամետ քաղաքականություն թող վերադառնան նրանք, ովքեր հեռացել են դրանից»:
Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ թող ժողովուրդը դիտի և դատի, թե ով, ինչպես է քաղաքականությունը կառուցում:
«Ես, ամեն դեպքում զարմանալիորեն ուրախացա, որովհետև մեր գործընկերները ճիշտ բառապաշարով ընդգծեցին Ադրբեջանի հակահայկական քաղաքականությունը և իմ խնդրանքը և ամսիսների հորդորն ի վերջո տեղ հասավ: Հուսով եմ, որ այս  բառապաշարը մենք ճիշտ կօգտագործենք, քանի որ այն, ինչ տեղի է ունեցել Շուշիում և Արցախի մյուս օկուպացված տարածքներում ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունն էր, որը դրսևորվում էր էթնիկ զտումներով, գերիների նկատմամբ նման վերաբերմունքով, որը կրկին անգամ փաստում է, որ որևէ քաղաքական գործիչ, ում խոսքը հանրային նշանակություն ունի, իրավունք չունի բարեկամական հարաբերությունների մասին խոսել Ադրբեջանի հետ՝ մի պետության հետ որը նման ցեղասպան քաղաքականություն է վարում»,- հայտարարեց Սիմոնյան... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...