Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-08-2021՝ ժամը 21:59-ին

231322

220617

6073

4632
Service
...
ARMENPRESS.AM
21:00 21/07
ARMENPRESS.AM

ԱՄՆ-ն Թուրքիային սպառնում է նոր պատժամիջոցներ կիրառել ՌԴ-ից զենք գնելու պարագայում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգները Թուրքիայի նկատմամբ հավելյալ միակողմանի պատժամիջոցներ կկիրառի, եթե այդ երկիրը շարունակի Ռուսաստանից ձեռք բերել զենքի և զինտեխնիկայի խոշոր համակարգեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման նախազգուշական հայտարարություն է արել քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Մենք շարունակում ենք ընդդիմանալ Թուրքիայի կողմից ռուսական С-400 հակաօդային համակարգերի գնմանը: Մենք հստակ հասկացրել ենք, որ Ռուսաստանից զենքի նոր խոշոր գնմանը կհաջորդեն հավելյալ պատժամիջոցներ: Վաշինգտոնի կողմից Անկարային F-35 կործանիչների վաճառքը և դրանց համատեղ արտադրությունը կշարունակեն դադարեցված մնալ»,- ասել է Նուլանդը Սենատի՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ:
Նա հայտարարել է, որ իրեն ու ամերիկյան վարչակազմի շատ անդամների անհասկանալի է, թե ինչու է ՆԱՏՕ-ի դաշնակիցը ցանկացել ձեռք բերել ռուսական համակարգեր՝ վտանգի տակ դնելով ամեն բան, այդ թվում և F-35 նոր սերնդի կործանիչների համատեղ արտադրությունը:
Ռուսաստանը և Թուրքիան 2017 թվականին համաձայնագիր են կնել Մոսկվայի կողմից Անկարային С-400 զենիթային հակահրթիռային համակարգեր մատակարարելու... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...