Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 05-08-2021՝ ժամը 22:35-ին

231322

220617

6073

4632
PANORAMA.AM
22:43 21/07
PANORAMA.AM

Ինչ կատարվել է 2020 թ. հոկտեմբեր, նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է. Ռոբերտ Քոչարյան

«Ընտրություններով չեն վերացվել այն պատճառները, որոնք բերել են ներքաղաքական ճգնաժամ։  Ընտրությունը ժամանակի մեքենա՞ է, կարո՞ղ է ժամանակը հետ պտտեցնել, թե՞ չի կարող։ Հասկանալի է, որ չի կարող»,-«Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
Նա վստահեցրել է, որ այն, ինչ կատարվել է 2020 թ. հոկտեմբեր, նոյեմբերին, այս քաղաքական թիմին միշտ հետապնդելու է։
«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանություններին համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, երևի իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր որակյալ բնակչության հատվածն է։ Հիմա ո՞նց է կարելի այս պայմաններում խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։
Մենք մի շարք հարցերի պատասխաններ չունենք՝ ինչպե՞ս ենք կորցրել Շուշին, Հադրութը։ Այդ պատասխանները չունենալու պարագայում՝ հնարավոր չէ խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։

Չի կարող այդպիսի բան լինել»,- ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով, միգուցե այս պահի համար սրությունը նվազ է, կարող է մեկ ամիս հետո սուր հնչողություն ստանալ՝ ընտրություններն անցյալը չեն ջնջում։

Ռ. Քոչարյանն ասել է, որ 400 հազար քաղաքացու այդպիսի կողմնորոշումը  բավական լուրջ հանրային ընդվզում է, չի հավատում, թե այդ 400 հազարից գոնե մեկն իր կարծիքը փոխելու է այնքան ժամանակ, մինչև իր կողմից հնչեցված  հարցերի պատասխանները չլինեն։
«Մենք ողջամիտ որևէ պատասխան, բացատրություն չենք ստացել, թե այս պատերազմը պլանավորված պարտությո՞ւն էր, թե ինչ էր...։ Եթե  համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման շրջանի մեջ մտնելու համար, սխալվում եք՝ այդպես չէ։

Սա մի ական է, որը լինելու է երկրի քաղաք... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...