Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 21-09-2021՝ ժամը 19:11-ին

254436

236968

12307

5161
Service
...
1IN.AM
19:03 05/08
1IN.AM

Պուտինը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության մասին համաձայնագրին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավանություն է տվել Հարավային Օսիայի հետ երկքաղաքացիության և այդ հանրապետության քաղաքացիների կողմից Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու պարզեցված ընթացակարգի մասին համաձայնագրի նախագծին: Այդ մասին ասված է պետության ղեկավարի՝ չորեքշաբթի օրը հրապարակված իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում տեղադրված կարգադրության մեջ:

Համաձայն պայմանագրի առաջին հոդվածի՝ «մի կողմի քաղաքացիներն իրավունք ունեն ձեռք բերել մյուս կողմի քաղաքացիություն՝ առանց արդեն ունեցած քաղաքացիությունից հրաժարվելու»: Բացի դրանից՝ երկքաղաքացիություն ունեցող անձինք զինվորական ծառայություն են անցնում այնտեղ, որտեղ մշտապես բնակվում են զորակոչի ժամանակ, իսկ նրանք, ովքեր նախկինում ավարտել են զինվորական ծառայությունը, ազատվում են զորակոչից:

Նշվում է նաև, որ երկու կողմերի քաղաքացի հանդիսացող անձինք օգտվում են սոցիալական ապահովության, կրթության, բժշկական օգնության իրավունքներից՝ այն կողմի օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում նրանք մշտապես բնակվում են: Միևնույն ժամանակ, ցանկացած կողմ իրավունք ունի նման անձանց տրամադրել իրավունքներ և նպաստներ, նույնիսկ եթե նրանք ապրում են մյուս կողմի տարածքում:

Համաձայնագիրը ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակման օրվանից: Այն ուժի մեջ է հինգ տարի և ինքնաբերաբար երկարաձգվում է հետագա հնգամյա ժամանակահատվածների համար, եթե կողմերից մեկը պաշտոնական ալիքների մ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...