Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-10-2021՝ ժամը 03:59-ին

280294

253146

21394

5754
Service
...
ARMENPRESS.AM
18:01 13/10
ARMENPRESS.AM

Պատվաստումը այն կանխարգելիչ միջոցառումն է, որը դուրս կհանի մեզ համավարակից. առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատվաստումը և դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանելը այն միջոցներն են, որոնք պետք է, ի վերջո, դուրս հանեն բնակչությանը կորոնավիրուսի համավարակից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովից հետո լրագրողներին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է նախարարությունը պատրաստվում լուծել այն խնդիրը, որ հիվանդանոցներում մահճակալներն արդեն չեն բավականացնում հիվանդներին հոսպիտալացնելու համար, Անահիտ Ավանեսյանը պատասխանել է, որ տվյալ պահին 2600 մահճակալ արդեն զբաղված է, սակայն խնդիրը ոչ միայն մահճակալային ֆոնդի, այլև բուժանձնակազմի ռեսուրսի սահմանափակ լինելն է:
«Մենք պիտի հասկանանք, որ խոսքը միայն մահճակալների մասին չէ, այլ նաև բուժանձնակազմի: Մենք պիտի հասկանանք, որ մեր բժիշկների, բուժքույրերի, մայրապետերի ռեսուրսը սահմանափակ է, և մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի այս հիվանդացության ալիքը հնարավորինս մեղմենք: Ի՞նչ պիտի անենք: Պիտի դիմակների կրման ռեժիմը խստորեն պահպանենք: Ոչինչ չարժեցող, փոքր գործողություն է, որը կարող է ձեր կողքը կանգնած մեկի կյանքը փրկել: Սա՝ առաջինը: Երկրորդը, իհարկե, պատվաստումներն են: Պատվաստումը այն միջոցն է, այն կարևոր, կանխարգելիչ միջոցառումն է, որը պիտի, ի վերջո, դուրս հանի մեզ այս համավարակից», - ընդգծել է նախարար Ավանեսյանը:
Նախարարը նշել է, որ տվյալ պահին չի կարող ասել՝ որքանով է ավելացվելու մահճակալային ֆոնդը: Ավանեսյանի խոսքով՝ պետք է, նախ, պարզել, թե ո՞ր հիվանդանոցներում ո՞ր բաժանմունքներն են կարողանում ազատել իրենց մահճակալները ընթացիկ այլ հիվանդությունների սպասարկումից և դրանք հատկացնել COVID-19-ով հիվանդներին:
Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը այսօր՝ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ Հայաստանում իրավիճակը բավական լարված է: Մասնավորապես՝ հիվա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...