Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 17-10-2021՝ ժամը 05:23-ին

280294

253146

21394

5754
Service
...
FREENEWS.AM
19:11 13/10
FREENEWS.AM

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ հայտարարություն է տարածել

Վրաստանի Ժողովրդական պաշտպանը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կալանքի պայմանների վերաբերյալ տարածել է հայտարարություն: Հաղորդում է 1tv.ge-ն։
Ինչպես ասվում է հայտարարության մեջ, Ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները ուշադիր հետևում են Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակին և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմաններին:
«Ժողովրդական պաշտպանի գրասենյակն արդեն մի քանի անգամ այցելել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ով գտնվում է թիվ 12 քրեակատարողական հիմնարկում: Մենք մանրամասն դիտարկում ենք նրա առողջական վիճակը և քրեակատարողական հիմնարկում գոյություն ունեցող պայմանները: Մենք ինտենսիվ կապ ունենք քրեակատարողական համակարգի ղեկավարության հետ, ինչպես նաև բանտարկյալի համաձայնությամբ, բուժանձնակազմի հետ` նրա առողջական վիճակի կապակցությամբ:
Հարկ է նշել, որ երրորդ նախագահի բնակելի պայմաններով ապահովման առումով մինչ այժմ խախտումներ չեն արձանագրվել, և նրա նկատմամբ հիմնարկի բուժանձնակազմի կողմից համարժեք ուշադրություն է դարձվում:
Միևնույն ժամանակ, Ժողովրդական պաշտպանն արձագանքում է, Հատուկ քրեակատարողական ծառայության կողմից տարածած տեղեկատվությանը, Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի (արյան ճնշում, զարկերակ, հագեցվածություն, գլյուկոզա) և այլ անձնական տվյալների (իր կողմից գնված իրերի) վերաբերյալ: Թեև ակնհայտ է, որ երկրի երրորդ նախագահի առողջության նկատմամբ հանրային բարձր հետաքրքրություն կա, գերատեսչությունը պարտավոր է հասարակությանը տեղեկատվություն հաղորդել միայն ողջամիտ սահմաններում: Առողջության մասին տեղեկատվությունը պատկանում է տվյալների հատուկ կատեգորիայի և դրա մանրամասն բացահայտումը, առանց անձի թույլտվության, մի կողմից ներկայացնում է օրենքի խախտման վտանգ, իսկ մյուս կողմից` կարող է նպաստել բանտարկյալի նկատմամբ անվստահության առաջացմանը:
Քրեակատարողական ծառայության կամ քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման հայտարարությունների տրամադրումը լրացուցիչ ռիսկ ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...