Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-12-2021՝ ժամը 08:11-ին

339977

319476

12857

7644
Service
...
ARMENPRESS.AM
17:22 16/10
ARMENPRESS.AM

Թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին ելույթ են ունեցել «Արմենիա» փառատոնին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հյուրերը՝ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ու դիրիժոր Մարիուս Ստրավինսկին հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին հնչել են Ղազարոս Սարյանի «Հայաստան» սիմֆոնիկ պաննոն, Պյոտր Չայկովսկու Պեցցո կապրիչոզոն թավջութակի և նվագախմբի համար և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի Թավջութակի կոնցերտը։
Նարեկ Հախնազարյանը նշել է, որ ինքը կատարել է Ալեքսեյ Շորի մի շարք ստեղծագործություններ, նաև ձայնասկավառակ է ձայնագրել, որը շուտով կթողարկվի։ Շորի Թավջութակի կոնցերտը, որը մենակատարը ներկայացրեց հայ հանդիսատեսին, կատարում էր առաջին անգամ (այն համեմատաբար նոր գրված գործ է): Հախնազարյանը բարձր է գնահատել կոնցերտը՝ հույս հայտնելով, որ այն կսիրվի ունկնդրի կողմից։
Խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին՝ թավջութակահարն ընդգծել է, որ այն իր համար շատ հարազատ կոլեկտիվ է, որտեղ նվագում են իր ընկերները։ «Միշտ շատ հաճելի է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալ, քանի որ դրական, երիտասարդ էներգետիկա ունի այս նվագախումբը»,- ասել է Նարեկ Հախնազարյանը։
Դիրիժոր Մարիուս Ստրավինսկին էլ նշել է, որ փառատոնները մեծ տոնախմբություն են ոչ միայն երաժիշտների, այլև ունկնդիրների համար. ստեղծվում է հրաշալի մթնոլորտ, որտեղ մտքեր են փոխանակվում, երաժշտական կյանքը եռում է։ Մաեստրո Ստրավինսկին երրորդ անգամ է ղեկավարում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը. ըստ նրա՝ երաժիշտները ջերմ ու երիտասարդ են, ինչը ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...