Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 03-12-2021՝ ժամը 18:11-ին

339977

319476

12857

7644
Service
...
NEWS.AM
13:03 25/11
NEWS.AM

Քովիդը և բազմամարդ հերթերը. Էլինար Վարդանյան

Մեր երկրում քովիդի դեմ պայքարը շարունակում է մնալ սիրողական մակարդակի: Կանխարգելման համակարգերը գրեթե չեն գործում: Այս ուղղությամբ լուրջ քայլեր չեն արվում, իսկ արվողներն էլ կա´մ թերի են, կա´մ կոսմետիկ բնույթ են կրում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բարդ է քաղաքացիներին համոզել համավարակի սրման փաստում, եթե պետության կողմից հանրային տրանսպորտում չի երաշխավորվում համաճարակային անվտանգության որևէ նորմ: Լեփ լեցուն կանգառներ, լեփ լեցուն միկրոավտոբուսներ ու ավտոբուսներ։ Քաղաքացին ստանում է ուղիղ մեսիջ՝ խնդրին անլուրջ վերաբերվելու։ Արդյունքում քաղաքացին վերելակ նստելիս, տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս, բազմամարդ հերթերում չի կրում դիմակ և չի պահպանում որևէ սոցիալական հեռավորություն։ Դա վարակի տարածման ամենապարարտ միջավայրն է։ Իսկ դա նշանակում է նոր հիվանդներ, նոր մահեր:

Դժվար է խոսել համավարակի լրջության մասին, եթե համայնքապետարանում հսկայական հերթեր են` գույքահարկի վճարման համար: Բազմաթիվ մարդիկ սպասում են գույքահարկ վճարելու իրենց հերթին: Սպասարկող աշխատակիցը երկար մատյաններում փնտրում է հարկատուին, հետո շատ երկար լրացնում է վճարման անդորրագիրը, մի մասը պատռում, վերադարձնում, հետո հարևան սենյակներում փնտրում վճարած գումարի մանրը, իսկ հերթը կուտակվում է և կուտակվում: Այս պայմաններում զավեշտալի է խոսել քովիդի կանխարգելման մասին:

Անկեղծ լինելու համար, նշենք նաև, որ ստեղծվել է գույքահարկի վճարման էլեկտրոնային միասնական համակարգ, որը թվում է, թե պետք է թեթևացներ խնդիրը: Բայց այստեղ պատուհաններից մեկում պահանջվում է լրացնել անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, ինչը անշարժ գույքի հին վկայ... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
15:08 03/12
HRAPARAK.AM

ՄԻՊ-ը ՍԴ է դիմել
Մանրամասներ
  
Բեռնվում է...