Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 24-01-2022՝ ժամը 07:23-ին

351711

334218

9465

8028
Service
...
NEWS.AM
08:22 03/12
NEWS.AM

«Իրավունք». Վաղարշակ Հարությունյանին ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու

«Իրավունք» թերթը գրում է. «Մինչ մամուլը գրում է, թե ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն առաջիկա օրերին կնշանակվի Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, ավելին` նրա ագրեմանը հաստատվել է, պարզվում է` իրականությունը μոլորովին այլ է:

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Վաղարշակ Վառնազիչի նշանակման հարցը ձգձգվում է, իսկ ագրեմանը չկա ու չկա: Իշխանությունը մտավախություն ունի, որ նրա ագրեմանն այդպես էլ չեն հաստատի ՌԴ-ում: Ուստի` արդեն իսկ այլընտրանքային թեկնածու են գտել` որպես «բոյեվոյ զապաս»:

Այսպիսով` ՌԴ-ում Վաղարշակ Հարությունյանի փոխարեն` հայաստանյան իշխանությունը մտադիր է ներկայացնել ՀՀ վարչապետի խորհրդական դարձած Իրանում ՀՀ նախկին դեսպան Արտաշես Թումանյանի թեկնածությունը: Իհարկե, դժվար է ասել, որ նա լավագույն տարբերակն է, սակայն վերին օղակներում համապատասխան կադր չեն գտնում, որին դեմ չի լինի Ռուսաստանը:

Այդուհանդերձ, հետաքրքիր է` Թումանյան Արտաշեսի թեկնածությունն առաջադրելու դեպքում` արդյոք հայաստանյան իշխանությունն այնքան անկեղծ կլինի ռուսական կողմի հետ, որ կպատմի, թե ինչպես եղավ, որ «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից Թումանյանի ազատվելուց հետո` հայտնաբերվեցին մի շարք խախտումներ, որոնք վերագրվում էին հենց նրան:

Ավելին` ըստ մամուլի հրապարակումների, հրաժարականից հետո Արտաշես Թումանյանին իրենց մոտ էին հրավիրել ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքա... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...