Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-01-2022՝ ժամը 22:47-ին

361754

335227

18492

8035
Service
...
TERT.AM
14:08 14/01
TERT.AM

Համոզված եմ՝ այսօր Ալեքսանդր Ազարյանը կընտրվի Դատավորների միության նախագահ, և միությունը վերջապես կսկսի գործել և կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ․ Դավիթ Հարությունյան (տեսանյութ)

Ես համոզված եմ, որ այսօր Ալեքսանդր Ազարյանը կընտրվի Դատավորների միության նախագահ։ Այս մասին Դատավորների միության ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Դավիթ Հարությունյանը։

Նրա կարծիքով՝ այդ դեպքում միությունը վերջապես կսկսի գործել և կզբաղվի դատավորների շահերի պաշտպանությամբ։

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ այս տարիներին միությունն արդյունավետ չի աշխատել, Հարությունյանն արձագանքեց՝ միգուցե պարզապես անգործության, միգուցե՝ դիտավորյալ անգործության հետևանքով։ «Այսօր մեր գալու նպատակն այն է, որ միությունը, Ազարյանի գլխավորությամբ, սկսի աշխատել»,-նշեց նա։

Դիտարկմանը, որ տեղեկություններ են շրջանառվում, թե փորձում են տապալել այսօրվա նիստը կամ առաջ տանել դատավոր Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը, Հարությունյանը հույս հայտնեց, թե չի ստացվի նիստը տապալել։

Անդրադառնալով ավելի վաղ իր հայտնած կարծիքին, որ արդարադատության նախարարի կողմից կարգապահական վարույթի հարուցումը խոչընդոտում է դատավորների անկախությանը, Հարությունյանն ընդգծեց, որ որևէ դատավոր սկզբունքորեն դեմ չէ կարգապահական վարույթների գոյությանը, հարցերի քննարկմանը։

«Խոսքն այն մասին է, որ անհարկի, ցանկացած առիթով, թիրախային չընտրվեն այն դատավորները, որոնց նկատմամբ կարգապահական վարույթներ կկիրառվեն։ Կոնկրետ առիթ պետք է լինի՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու համար»,-ասաց դատավորը։

Վերջինս նշեց, որ այն բոլոր վարույթների դեպքում, որոնց քննությանը ներկա է եղել, չի տեսել հիմքեր։

Ինչ վերաբերում է դատական գործերի մակագրման համակարգիչների առգրավմանը, դատավորը վերահաստատեց ի... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 28/01
SHANTNEWS.AM

Հորիզոն 18.00
Մանրամասներ
  
Բեռնվում է...