Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 28-01-2022՝ ժամը 23:59-ին

361754

335227

18492

8035
SHAMSHYAN.COM
19:30 14/01
SHAMSHYAN.COM

Վրաերթ՝ Երևանում. 48-ամյա վարորդը Opel-ով «Երիցյանների» խանութի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 48-ամյա Սիսակ Ք-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Երիցյանների» խանութի մոտ, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Սիմա Բ-ին։


window.Ya.adfoxCode.create({ ownerId: 309667, containerId: 'adfox_162258106442238999', params: { p1: 'cpgju', p2: 'grij' } });

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների և տեղում ծառայություն կատարող ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկ Դավիթ Բարսեղյանի, Ալբերտ Թումանյանի հետ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Օպերատիվորեն ժամանել են նույն պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանն ու 1-ին վաշտի հրամանատար Հայկ Արոյանը։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ։

... fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
SHANTNEWS.AM
18:00 28/01
SHANTNEWS.AM

Հորիզոն 18.00
Մանրամասներ
  
Բեռնվում է...